
«Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է, և հենց նա է կանգնելու պատմության դատի առջև»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այո՛, էրդողանական վարչախումբը ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։
Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։
Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է, և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև։
#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»։
Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում…
Gepostet von Vardan Voskanyan am Montag, 12. Oktober 2020