Պրոռուսական շրջանակներն ընդլայնվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է, ինչ Արցախում ընթանում է դաժան պատերազմ. հատկանշական է, որ այս պատերազմը յուրատեսակ սահմանագիծ հանդիսացավ, որով հասարակության մեջ սկսվեցին տարբեր տիպի կարծրատիպերի ու մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումների եւ մոտեցումների վերարժեւորման միտումներ դրսեւորվել։ Մասնավորաբար, նկատելի է, որ ներկա տեղեկատվական հոսքերում եւ սոցցանցային տիրույթում կտրուկ ակտիվացել են ռուսամետ մոտեցումները։

Քիչ չեն այնպիսիք, որոնք մշտապես շրջանառել են հակառուսական թեզեր, իսկ ներկա շրջափուլում եթե ոչ տրամագծորեն հակառակ, ապա գոնե բավականին լոյալ դիրքորոշում են ցուցաբերում։

Թերթի տեղեկություններով, այս թեման լուրջ անհանգստության տեղիք է տվել հատկապես, այսպես կոչված, արեւմտյան ֆինանսավորում ստացող հայտնի շրջանակների համար, որոնք անգամ այս դժվար փուլում փորձում են մնալ «թեմայի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031