
Ադրբեջանն ունի 5139 զոհ և սպառազինության մեծ կորուստներ

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 5139 կորուստ:
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրատարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է 173 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ:
Վերջին օրվա ընթացքում խոցվել էր 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում: