ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ բալամ, հազար ասինք՝ քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ՝ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք»։
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Լինում են դեպքեր` երեկ էլ, այսօր էլ, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են առանձին խմբեր, անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են մի տեղում` ծուղակ, մոլորվել, և փրկվում են, դուրս գալիս: Բայց այդպիսի մեծ խմբավորման մասին` 170 հոգի, խոսք չի եղել:
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը՝ համախմբել բոլորին պետության շուրջ և ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը:
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմամբ, չեմ հավատում, որ գործընթացը միանգամից առաջ կգնա, սակայն ներկայումս առաջնահերթ խնդիրը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնելն է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել է միանալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու իր առաջարկին:
Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ: Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն և անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները եւ էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ:
Ամերիկյան Strategic Culture պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների և այդ գործընթացներում Թուրքիայի և Ռուսաստանի դերի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ալիևի հաջողություններն այսօր ավարտվել են, եթե մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ամուր մնա իր դիրքերում և չզիջի հետագայում բանակցությունների մասին Ալիևի խնդրանքներին։ Իրադրությունն ընդհանրապես Ադրբեջանի վերահսկողությունից հանելու համար հայկական կողմը կարող ա մի հարված էլ հասցնել Գանձակին՝ վերջականապես քաոս առաջացնելով Ադրբեջանի հանրության շրջանում։ Էս դեպքում Հայաստանը կարող ա ճանաչել Արցախի անկախությունն ու նստել բանակցելու շանտաժով, որ Ադրբեջանի Արցախի անկախությունը չճանաչելու դեպքում հայկական հակահարձակումը կարող ա շարունակվել։
Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում թե ինչ մասշտաբենրի մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։