Բաժիններ՝

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է minval.az-ը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031