Բաժիններ՝

Թուրքիայում անձնագիրը սիրիացու վաճառելու մեղադրանքով ամերիկացի դիվանագետ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետ, ով մեղադրվում է իր անձնագիրը սիրիացու վաճառելու մեջ, ինչի միջոցով վերջինս պետք է մեկներ Գերմանիա։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախորդ ամիս:

Դիվանագետը աշխատելիս է եղել Բեյրութում ԱՄՆ դեսպանատանը: Իրավապահները հայտնել են, որ ունեն տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է դիվանագետն անձնագիրը տալուց առաջ ստամբուլի օդանավակայանում փոխում հագուստը սիրիացու հետ:

Նշվում է, որ ամերիկացու ձեռքում եղել է 10 հազար ԱՄՆ դոլարով ծրար: ԱՄՆ պետդեպարտամենտը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031