ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի վերադարձին հայրենիք:

«Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է Կլաարը Twitter-ում:

Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031