Ադրբեջանում 2017թ. բնակչության թվի աճը կտրուկ անկում է ապրել:
Բորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել:
Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում, 6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով:
Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապեր ունենալու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին:
«Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում»:
Ադրբեջանի «Կալանավորված հավատացյալների պաշտպանության կոմիտեն» դատապարտված հավատացյալների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային լսումներ է իրականացրել:
Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասաց, որ պատերազմն անխուսափելի է:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ԱՄՆ վարչակազմին և կոնգրեսի անդամներին կոչ են արել պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և մյուս քաղբանտարկյալներին:
Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որ շուրջ մեկ տարի առաջ կալանավորվել էր Թուրքիայում, ազատ է արձակվել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին:
Թուրքական Իզմիրի օդուժի ռազմաբազայում ուսումնական թռիչք իրականացնող ինքնաթիռ է կործանվել:
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է:
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի տակ է:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ներկայիս նախարար Էլմար Մամեդյարովին քննադատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դեռևս Հեյդար Ալիևի կողմից մերժված քաղաքականություն վարելու մեջ:
Բաթումիում, «Մագնոլիայի» շենքում միաժամանակ երեք բնակարան են կողոպտել: Շենքի բնակիչներն ասում են, որ բնակարանների տերերը քաղաքում չեն եղել։
Թուրք պատմաբան Շյուքրյու Ըլըջաքը հայատառ թուրքերենով գրված նամակների ուսումնասիրության արդյունքում ցույց է տվել, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը ամենևին էլ չի արտացոլում Օսմանյան կայսրությունում բնակված հայերի վերաբերյալ իրական պատկերը:
Մինչ օրս Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահի 13 թեկնածուի փաստաթղթեր:
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջալը գյուղի բնակիչ Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը զորամասում մահացել է:
Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Անկարայի քաղաքային իշխանությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են որոշումն այն մասին, որ Նևզաթ Թանդողանի պողոտան, որտեղ տեղակայված է Միացյալ Նահանգների դեսպանատունը, կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ» պողոտայի:
«Skai» ռադիոկայանի եթերում՝ խոսելով Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: