Իլհամ Ալիևը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 22-ին:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Օրակարգում է նաև Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28