Եթե Ադրբեջանի սպեցնազն ուղղաթիռով իջնի Ստեփանակերտ՝ ձերբակալություն իրականացնելու, ի՞նչ ներուժով եք դեմն առնելու. Կիվիրյան

Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

Հայաստանին և Արցախին այս հռչակագրից բխող վտանգների, դրանց նկատմամբ Հայաստանի իշխանությունների արձագանքների բացակայության, ինչպես նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։

Խոսելով, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ Կիվիրյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանին պետք է պարգևատրել, որովհետև Հայաստանի որևէ ղեկավարից Ադրբեջանը չի օգտվել այնպես, ինչպես Փաշինյանի։ Իսկ այս հետախուզումներին Ադրբեջանը գնում է՝ փորձելով կոտրել հայությանը. չի բացառվում, որ ինչ-որ պահի Ադրբեջանն Արցախի տարածքում իրականացնի ձերբակալություններ, և հարց է առաջանում, իսկ եթե Ադրբեջանի սպեցնազն ուղղաթիռով իջնի Ստեփանակերտ՝ ձերբակալություն իրականացնելու, ի՞նչ ներուժով եք դեմն առնելու»,- ասաց Կիվիրյանը՝ ընդգծելով՝ դեմն առնելու համար պետք է նախ գործել որպես պետություն՝ ունակ լինելու պաշտպանել քեզ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս