Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխող «Ժողովրդական» դաշինքին. սոցհարցում

Ստամբուլի տնտեսական հետազոտությունների միությունը հրապարակել է Թուրքիայում ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրությանը մասնակցած 1500 քաղաքացու տրվել է այս հարցը․ «Եթե այս կիրակի օրն ընտրություն լինի, ու՞մ կտաք ձեր քվեն»։

Հարցվածների 25․6 տոկոսը պատասխանել է, որ ձայն կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), իսկ 22 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։ Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածների 10․3 տոկոսը, Դևլեթ Բահչելիի առաջնորդած «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP)՝ 6․5 տոկոսը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)՝ 9․8 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, իշխանության աջակցությունը կազմել է 41 տոկոս, իսկ ընդդիմությանը՝ 59 տոկոս։

Հատկանշական է, որ այս հարցման մասնակցածների 12․4 տոկոսը նշել է, որ առհասարակ չի մասնակցի քվեարկությանը։ Ընդ որում, այդ խմբում մեծամասամբ եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի ընտրողները։

«Եթե այսպես շարունակվի 2023 թվականի ընտրություններում ԱԶԿ-ի ամենամեծ խնդիրը կլինի ընտրողին տանից դուրս բերելը»,-նշել է զեկույցի համակարգող Ջան Սելչուքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս