Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Անթալիայում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների եռակողմ հանդիպմանը։

Այս մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Անթալիայում տեղի կունենա երկկողմ հանդիպում մեր նախարարի մասնակցությամբ և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպումը»,- հավելել է Բոգդանովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28