«Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը…կործանվի». հիշեցում «խաղաղության դարաշրջան» բացող ՀՀ իշխանություններին
Փաստաբան Նիկոլայ Գրիգորյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած քաղաքականության մասին՝ մեջբերումներ կատարելով նրա «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից.
«… Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։
▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։
▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։
▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում ։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Մուստաֆա Քեմալ. «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ»։