Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները մեծացրել են։ Իսկ Հյուսային ծովից, Իրաքից և Արևմտյան Աֆրիկայից Թուրքիայի գնած նավթի ծավալները նվազել են։

Reuters-ի փոխանցմամբ՝ Tüpraş-ն այս տարվա հունվար-օգոստոս ամիսններին Ռուսաստանից օրական մոտ 111 հազար բարել նավթ է գնել։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 45 հազար բարել է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031