
Վրաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կանանց մոտ գործազրկության ցուցանիշը նվազել է 3,8 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 4,0 տոկոսով։
Ըստ Geostat-ի՝ աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է, քան կանանց շրջանում։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կանանց շրջանում նշված ցուցանիշը կազմել է 40,8 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ՝ 64,2 տոկոս։
aliq.ge–ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 4.0 տոկոսով և կազմում է 18.1 տոկոս։