Բաժիններ՝

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, թյուրքալեզու պետությունների համագործակցության վերաբերյալ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա ընդլայնման առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031