Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ցանկացած տեքստ, որը պարունակում է արմատական և առավելապաշտական պահանջներ և անտեսում է Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը, միանշանակ չի արժանանալու Թեհրանի դրական արձագանքին։
ԵՄ-ն ավելի սերտ համագործակցություն կհաստատի Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ և կխթանի տարածաշրջանային համագործակցությունը փոխկապակցվածության ոլորտում։
ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալությունը (NSPA) համաձայնագիր է ստորագրել Airbus-ի, ASELSAN-ի Lockheed Martin UK-ի, Raytheon-ի և Thales-ի հետ, որը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի կոնցեպտի մշակման գործընթացի տրամաբանության մեջ է։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին հունիսի 2-ին Կահիրեում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար:
Թուրքիայի տարբեր ծայրերից 33 բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Իգդիրում ակցիա են անցկացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ
Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել» քաղաքների և շրջանների ճարտարապետական ոճին։ Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ոճին», «շատ անորակ» էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են
Փաշինյանի հակաեկեղեցական արշավը արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով. Տաթևիկ Հայրապետյան
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում ծայրահեղ աղքատության սանդղակից ցածր գտնվող բնակչության ցուցանիշը տարեկան նվազել է 2.4 տոկոսային կետով՝ հասնելով 9.4%-ի։
Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում առկա լարվածությունից և Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցությունից հետո Հնդկաստան-Թուրքիա հարաբերություննեում շարունակում է նկատվել լարվածություն։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների բանակցությունները մեկնարկելու են Ստամբուլում երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, հաղորդում է Թուրքիայի պետական TRTHaber հեռուստաալիքը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը և Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանն են։
Ռուսաստանի բանակցային թիմը ժամանել է Ստամբուլ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրի։ Հունիսի 2-ին նախատեսվում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ հանդիպումը կկայանա տեղական ժամանակով 13:00-ին Չիրաղան պալատում։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտնել է միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու երկրի պատրաստակամության մասին, հայտնում է Mehr-ը։
Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի հանրապետության պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բանակցությունները սպասվում են հունիսի 2-ին Ստամբուլում:
«Եթե ոմանց թվում է, թե նման հռետորաբանությունը կամ ամեն ինչ զիջելն Ադրբեջանին ստիպելու է հետ կանգնել իր նպատակներից, սխալվում են։ Արցախահայության սովամահ անելու ժամանակ էլ միգուցե X երկրի X ռեստորանում հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ մի սեղանի շուրջ խնջույքի են մասնակցել, և՞… դա չի խանգարում Ադրբեջանին իր ծրագրերն իրագործել»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության համաձայն՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Դեռևս մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել էր նախագիծ ՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ էին քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին՝ հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունն հունիսի 1-ին Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը «քաղաքական» և «շինծու տեղեկատվության» վրա հիմնված է անվանել, հայտնում է Mehr-ը։
1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, երբ Ռուսաստանում ցնցվում էր պետական իշխանությունը, Կովկասյան ռազմաճակատում սկսեցին զգալի փոփոխություններ տեղի ունենալ։
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը։
Նշվում է, որ ծխախոտի ծխում կա 7500 վնասակար նյութ, որոնցից 50-ը քաղցկեղածին նյութեր են։
Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը Իրանին միջուկային գործարքի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ» է ուղարկել, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Brand Finance»-ը աշխարհի առաջատար ապրանքանիշերի գնահատման խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Թուրքիայի «ամենաթանկարժեք ապրանքանիշների» վերաբերյալ զեկույցը։ 2025-ի տվյալներով, ցանկում տեղ է գտել 125 ապրանքանիշ։
Մինչ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն հարթակում հայտարարում է, թե «պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ՀՀ բնակավայրերը։
Վրացական «Սուխիշվիլեբի» անսամբլը հայտարարություն է տարածել, որում կրկնել է Tbilisi Open Air-ի բեմում Նինո Սուխիշվիլիի արած հայտարարությունը: Սուխիշվիլին Tbilisi Open Air-ի բեմում մերժել է հայհոյանքը և ներկայացել որպես լեզվի, հայրենիքի և հավատքի կողմնակից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Անսամբլը գրել է, որ նրա հայտարարությունը, որը անսամբլի անդամների շրջանում Աչիկո Գուլեդանիի երգի տեքստի նկատմամբ դժգոհության արտահայտություն էր, […]
Վրաստանում վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանվել են լրացուցիչ պայմաններ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Ստացվում է, որ եթե ՀՀ-ն անդամակցում է այս նոր ռեֆորմին, ապա ագրեսիայի դեպքում Հայաստանը կունենա լծակ՝ օգտագործելու Հռոմի ստատուտն ագրեսիայի շրջանակներում ուղիղ Ալիևի նկատմամբ, որովհետև Ալիևը հանդիսանում է պետության գլուխ, և ինքն է քրեորեն հետապնդելի լինելու ագրեսիայի համար»:
Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվում են հոռի երևույթներ, թերություններ, վախ, անտարբերություն, մեղավորը ղեկավար ուժն է։ Խոսքը միայն իշխող ուժի մասին չէ։