Իրանում հայտարարել են՝ Խաղը կավարտվի, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանան, որ իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի՝ CNN-ին տված հարցազրույցը շատ լավ ներկայացնում է պատերազմի շուրջ իրանական ընկալումն ու հաշվարկները:
Խարազին ասում է.
«Այս պատերազմը գոյութենական սպառնալիք է Իսլամական Հանրապետության համար, և, հետևաբար, մենք պետք է կանգուն մնանք մեր ողջ հզորությամբ, ինչպես և անում ենք հիմա։
Դիվանագիտության համար հնարավորություն չկա: Մենք երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են:
Հնարավորություն չկա, քանի դեռ տնտեսական ճնշումն այն աստիճան չի մեծացել, որ այլ երկրներ միջամտեն՝ երաշխավորելու Իրանի դեմ ամերիկացիների և իսրայելցիների ագրեսիայի դադարեցումը:
Այս պատերազմը տնտեսական մեծ ճնշում է ուրիշների վրա՝ գնաճի և էներգակիրների պակասի տեսքով, և եթե այն շարունակվի, այդ ճնշումն է՛լ ավելի կմեծանա, և մյուսները, միջամտելուց բացի, այլ ընտրություն չեն ունենա:
Իրանը կերկխոսի, եթե երաշխիք լինի, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նորից չեն հարձակվի:
Խաղը կավարտվի, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանան, որ իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային»:



