«ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ պատերազմում և հիմա ելք է փնտրում». Սքոթ Ռիթեր
Նախկին հետախույզ և ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերը դատավոր Էնդրյու Նապոլիտանոյի փոդքասթում (Judging Freedom) քննարկում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող պատերազմը։
Հրադադարի խնդրանքը և պարտությունը
Հարցին, թե ինչու են Թրամփի մարդիկ այս 10 օրերի ընթացքում արդեն երկու անգամ անուղղակիորեն հրադադար խնդրել, Սքոթ Ռիթերը պատասխանում է կարճ. «Որովհետև մենք պարտվել ենք պատերազմը, և նրանք դա գիտեն։ Այս պատերազմը հնարավոր չէ հաղթել»։
Նա նշում է, որ վաղ հրադադարի խնդրանքի նպատակն էր կանխել այն գլոբալ էներգետիկ և տնտեսական ճգնաժամը (էներգակիրների գների աճը), որն այժմ արդեն տեղի է ունենում: Այս պահին իրանցիները ճիշտ են վարվում՝ մերժելով հրադադարը, քանի որ «հրադադարն այսօր պարզապես զրոյացնում է քարտեզը»։
Իրանն արդեն շատ բան է զոհաբերել այսօրվա դիրքին հասնելու համար. նրանք այժմ ռազմավարական առավելություն ունեն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի նկատմամբ:
▪️«Իսրայելն անպաշտպան է, Իրանը պատրաստվում է ավելացնել ճնշումը: Պարսից Ծոցի արաբական երկրներն անպաշտպան են, իսկ Միացյալ Նահանգները ոչինչ չի կարող անել Իրանին կանգնեցնելու համար»,- նշում է Ռիթերը:
Առավելագույն էսկալացիայի հետևանքները և տարածաշրջանային էներգետիկայի ոչնչացումը
Եթե Իսրայելը շարունակի հարվածել Իրանի ներսում ռազմավարական էներգետիկ թիրախներին, Իրանը՝ ի պատասխան, կոչնչացնի Մերձավոր Արևելքի էներգետիկ ենթակառուցվածքների ամբողջությունը: Սա «game, set, match» է (վերջնական պարտություն), քանի որ այդ ենթակառուցվածքները հնարավոր չէ փոխարինել:
Հաղթողներ և պարտվողներ
Ըստ Ռիթերի՝ այս իրավիճակում կան հստակ հաղթողներ և պարտվողներ.
▪️Հաղթողներ: Երկարաժամկետ հեռանկարում կհաղթեն Ռուսաստանը (որն այժմ շահեկան դիրքում է) և Չինաստանը (որը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և էներգիա կստանա նրանից):
▪️Պարտվողներ: Աղետալի պարտվող կլինի Հնդկաստանը, քանի որ այն սխալ կողմն է ընտրել՝ գերադասելով Իսրայելին (և դեմ գնալով BRICS-ի գործընկեր Իրանին): Եվրոպան կփլուզվի։
▪️Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ն նույնպես կկրի հետևանքները: Թեև ԱՄՆ-ն տեսականորեն էներգետիկապես անկախ է, իրականում դա այդպես չէ, քանի որ նավթի շուկան և նավթադոլարը գլոբալ համակարգեր են, որոնցից ԱՄՆ-ը չի կարող մեկուսանալ: Համաշխարհային գների աճը կհարվածի ամերիկյան տնտեսությանը, հատկապես, որ նախագահը չի ապահովել ռազմավարական նավթային պահուստների համալրումը:
Թրամփի հաջորդ քայլը. Նոր առաջնորդի սպանությո՞ւն
Ռիթերը կանխատեսում է, որ Թրամփը կգործադրի բոլոր ջանքերը՝ պատերազմն ավարտելու և «հաղթանակ» հայտարարելու համար: Նա ենթադրում է, որ Թրամփի հաջորդ քայլը կլինի Իրանի նոր Գերագույն առաջնորդի (Սեյեդ Մոջթաբա Խամենեիի) սպանության փորձը։ Եթե դա հաջողվի, Թրամփը կհայտարարի հաղթանակի մասին և կհեռանա:
Սակայն Ռիթերը նախազգուշացնում է, որ «իրանցիները երբեք թույլ չեն տա նրան պարզապես հեռանալ»:
Աղբյուրը՝ «ՓԱԿԱԳԻԾ» Տելեգրամ-ալիք



