Մենք կատեգորիկ կերպով չենք ձգտում hրադադարի. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին այնպես, որ նրանք այլևս չմտածեն Թեհրանի նկատմամբ կրկնակի ռազմական գործողությունների մասին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք կատեգորիկ կերպով չենք ձգտում հրադադարի: Համոզված ենք, որ ագրեսորին պետք է հարվածել դեմքին, որպեսզի նա դաս քաղի և երբեք այլևս չմտածի Իրանի նկատմամբ ագրեսիայի մասին», – գրել է նա X սոցիալական ցանցում:

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է կոտրել պատերազմ-բանակցություններ-զինադադար և ապա նորից պատերազմ շրջանակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031