Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան պատկերող տեսանյութ է հրապարակել Արցախի ՊԲ-ն:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո:
Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։
Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։
Արցախի դեմ այս օրերին ծավալվող պատերազմի ընթացքում տարբեր նախաձեռնություններով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում աշխարհի բազմաթիվ երկրներում գտնվող հայ համայնքները:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ:
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին՝ անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային Արցախի նկատմամբ, շեշտադրել Ադրբեջանի կողմից էթնիկ հողի վրա խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների ոտնահարմանը և հիմնախնդրի լուծման պայմաններին։
Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում:
ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը:
«Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է հերթական տեսանյութը ադրբեջանական կեղծարարության մասին։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ փաստն այն է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ն և Արցախը բախվել են ոչ միայն Ադրբեջանի, այլև համաթուրքական շահերի հետ, պանթուրքիզմի հետ. «Եթե նայեք, Էրդողանի և Ալիևի հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում, ավելին՝ տեղ-տեղ Էրդողանն ավելի ագրեսիվ է խոսում:
Թուրքական լիրան իններորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում: Սա այս երկրի արժույթի ամենաերկար անկումն է 1999 թվականից ի վեր, երբ այն բախվել էր քաղաքական (նաև տնտեսական՝ 2000 և 2001 թ.) ճգնաժամի և երկու ավերիչ երկրաշարժերի, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին. այս մասին, ըստ yerkir.am–ի՝ գրում է Bloomberg-ը:
Առաջնագծում կռվի, իսկ թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով «Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի» մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:
Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ կապված, ապա դրա մասին առաջինը մենք պաշտոնապես կհայտնենք:
«Այնպես չէ, որ նամակներ գրեն՝ առանց հաշվի առնելու կոնկրետ իրավիճակը։ Ես նախկինում էլ եմ ասել, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ, նրան հաղորդել ռազմավարական բնույթ։ Մենք պետք է հստակ տարանջատենք, ունենանք նպատակներ և դրանց հասնելու կոնկրետ ճանապարհներ։ Մենք պետք է առաջին հերթին զարգացնենք ու պահպանենք մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պետք է հատուկ հասկանանք, որ ամենաբարձր ու կարևոր նշանակությունը պետք է ունենան եղբայրական երկրները։ Սա չի նշանակում, որ մնացած երկրներին պետք է անտեսենք, ո՛չ, պարզապես պետք է հասկանանք, թե որ երկիրն ինչ ներուժ ունի և որը կարող է օրհասական պահին մեզ ձեռք մեկնի»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:
Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային հրաձգություն:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար: Ինչպես հայտնում է greekcitytimes.com կայքը, նախագահն այս մասին ասել է Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ: