Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է այցելել Թեհրան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին Թեհրան այցելելու հրավեր է ուղարկել: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ երկրի նախագահը մինչ այդ ստացել է Էր Ռիադ այցելելու հրավեր:
Քանաանին նաև նշել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան նպատակ են դրել իրականացնելու երկու երկրների միջև համաձայնությունները և ամրապնդելու առևտրատնտեսական համագործակցությունը։
Քանաանին ողջունել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ երկու երկրների միջև մարտին ձեռք բերված համաձայնությունը: Նա նշել է, որ երկու երկրներում դեսպանատները կվերաբացվեն մինչև մայիսի 9-ը:
«Բարեբախտաբար, մենք դրական քայլեր ենք ձեռնարկել… Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն, ըստ էության, վերականգնվել են», – մեջբերում է Tasnim գործակալությունը ԱԳՆ խոսնակի խոսքերը:
Պեկինում մի քանի օր տևող բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին հասել էին համաձայնության երկու ամսվա ընթացքում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, դեսպանատները և դիվանագիտական առաքելությունները վերաբացելու շուրջ:
Վերջին շաբաթներին հանդիպում է կայացել նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների միջև:
Կողմերը պայմանավորել են հարգել միմյանց ինքնիշխանությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց