Թուրքիայի արտահանման ծավալներն այս տարի կազմել են 61 մլրդ 588 մլն դոլար

Ինչպես հայտնում է «Թուրքիայի արտահանողների միությունը» (TİM), 2023-ի հունվար-մարտ ամիսներին արտահանումների ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․5%-ով՝ դառնալով 61 մլրդ 588 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ-ն 2-րդ երկիրն է Թուրքիայի արտահանումների ցանկում։ Այն կազմում է 2 մլրդ 965 մլն դոլար, իսկ Թուրքիային բաժին է ընկում ԱՄՆ-ի արտահանման ծավալների 5․46%-ը։

Արտահանումների մեծ մասը կազմել են քիմիական նյութերն ու արտադրանքները, ընդ որում՝ ամենից շատ արտահանումները կատարվել են Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Գազիանթեփից և Բուրսայից։

Քիմիական նյութերին ու արտադրանքներին հետևում է ավտոմեքենաների պահեստամասերի, պողպատի, հագուստի և թանկարժեք իրերի արտահանումը։

TİM-ի ասամբլեայի նախագահ Մուստաֆա Գյուլթեփեն նշում է, որ վերջին 10 տարում ԱՄՆ կատարված արտահանումներն ավելացել են 2․5 անգամ, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 1․6 անգամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930