Բայրամովը հորդորել է Հայաստանին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի զինվորներին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին անհապաղ ազատ արձակել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ զրույցի ժամանակ։

«Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները և ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից։ Բացի այդ, Հայաստանը շարունակում է Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան և պարբերական ռազմաքաղաքական սադրանքները»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930