
«Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սեյսմավտանգ շենքերի մասին, հայտնել է. «Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք և 1.5 մլն օժանդակ շինություններ։ Դրանցից 300.000-ը ունեն հրատապ վերակառուցման կարիք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«CNN TÜRK»-ի և «Kanal D»-ի համատեղ եթերում Էրդողանը, խոսելով «ռեզերվային քաղաքների» մասին, հայտնել է, որ կսկսվեն «ռեզերվային քաղաքների» շինարարությունները և մարդիկ ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, կտեղափոխվեն այնտեղ։
Սկսվել են նաև 1999 թվականից առաջ կառուցված շենքերի ռիսկային հետազոտությունը։ Այն շենքերը, որոնք ամուր չեն կփոխվեն նոր շենքերով:
Վերջում նախագահ Էրդողանը նշել է, «քաղաքացիները, որոնց տներն ավերվել են երկրաշարժից, թող վստահեն մեզ, մենք նրանցից յուրաքանչյուրին հնարավորինս շուտ կտեղավորենք ամուր և ապահով տներում»։