Թուրքիայի իշխանության նկատմամբ նվազել է կանանց վստահությունը․ սոցհարցում
«Gezici» հետազոտական ըներությունը ապրիլի 1-2-ը Թուրքիայում նախընտրական հարցումներ է անցկացրել:
Ադանայում, Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Սամսունում, Վանում և ևս 24 նահանգներում անկացված Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 2.864 մարդ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ եթե նախկինում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) ձայն տվողների 64%-ը կանայք էին, ապա հիմա նրանք կազմում են 48%:
Ըստ «Gezici» կենտրոնի տնօրեն Մուրադ Գեզիջիի՝ կանանց վստահությունը ԱԶԿ-ի հանդեպ նվազել է Ստամբուլի Կոնվենցիայից դուրս գալու և կանանց հանդեպ իրականացվող բռնության ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով:
«Կարող ենք ասել, որ ԱԶԿ-ի թույլ կապը կանանց հետ կտրվել է»,-ասել է Գեզիջին: