Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Թրամփի պնդումները Սի Ծինփինի հեռախոսազանգի մասին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերջերս չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Որքան ինձ հայտնի է, վերջին ժամանակներս երկու պետությունների ղեկավարները չեն շփվել», – հակիրճ հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողին, որը խնդրել է հաստատել, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սի Ծինփինը զանգահարել է իրեն՝ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930