Բաժիններ՝

Թրամփը պնդում է, որ լրատվամիջոցները խեղաթյուրում են հարցումների արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։

«Մենք մեր երկրում այլևս ազատ և արդար մամուլ չունենք։ Մենք ունենք մամուլ, որը վատ պատմություններ է գրում և մանիպուլյացիաներ է անում հարցումների միջոցով։ Նա վարկաբեկված է և կոռումպացված։ Տխուր է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։

Ապրիլի 27-ին հրապարակված ABC-ի և Washington Post-Ipsos-ի համատեղ հարցման համաձայն՝ Թրամփը 80 տարվա ընթացքում 100 օր պաշտոնավարելուց հետո ունի ամենացածր հավանության վարկանիշը։ Ամերիկացիների 55%-ը նշել է, որ դժգոհ է Թրամփի գործունեությունից որպես նախագահ, մինչդեռ 39%-ը դրական է գնահատել նրա գործունեությունը որպես պետության ղեկավար։ 2017 թվականին Թրամփը նույնպես ռեկորդային ցածր վարկանիշ ուներ պաշտոնավարման 100 օրից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930