Բաժիններ՝

Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ Մոսկվայի և Կիևի միջև հրադադար կնքելու համար, ուրբաթ օրը հաղորդել է Le Figaro թերթը։

«Եթե եվրոպացիներն ու ամերիկացիները չմեծացնեն ճնշումն այս արդյունքին հասնելու համար, ապա արդյունք չի լինի», – ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Մեկ օր առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած տեխնիկական քննարկումների արդյունքում «անհապաղ և անվերապահ հրադադարն» անվանել էր լավագույնը, որի վրա կարելի է հույս դնել»։ Նախարարի խոսքով՝ հրադադարը հնարավորություն կտա «լիարժեք խաղաղության բանակցություններ» սկսել։

Կրակը դադարեցնելուց հրաժարվելու դեպքում Բարոն կրկին սպառնաց Ռուսաստանին նավթային և ֆինանսական ոլորտների դեմ լայնածավալ պատժամիջոցներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս