Բաժիններ՝

Ուկրաինայի պաշտպանության նախարարը ազդարարել է գերիների փոխանակման մասին՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» բանաձևով

Մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» բանաձևով։ Ըստ РБК-Украина-ի՝ Ստամբուլում բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Մենք գիտենք ամսաթիվը, բայց դեռ չենք հրապարակի», -ասել է նա։

Ըստ Ումերովի՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են հրադադարի «բոլոր ձևերը»։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարը խոստացել է մանրամասները ներկայացնել ավելի ուշ։

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հնարավոր հանդիպումը։

«Մենք աշխատում ենք այս հարցի վրա»,-ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս