 
                        Ստամբուլում ավարտվել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունները
 
                                    Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։ Ստամբուլում բանակցությունների ընթացքում պատվիրակությունները շփվել են ռուսերենով։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները չեն ավարտվել, կողմերը դադար են վերցրել։
Մայիսի 16-ին Ստամբուլում երեք տարվա ընդմիջումից հետո մեկնարկել էին ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները` Թուրքիայի մասնակցությամբ։ Մոսկվայի, Կիևի և Անկարայի ներկայացուցիչների հանդիպումը նախագահել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Հանդիպման սկզբում նա հանդես էր եկել ողջույնի խոսքով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        