Վրաստան ամենաշատ գումար փոխանցվում է ԱՄՆ-ից և Իտալիայից

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած ապրիլ ամսվա տվյալների համաձայն՝ Վրաստան ամենաշատ գումար փոխանցվել է ԱՄՆ-ից և Իտալիայից: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ազգային բանկի հրապարակած վիճակագրությամբ՝ 2025 թվականի ապրիլին այս երկրներից Վրաստան է փոխանցվել 104,2 միլիոն դոլար, որը կազմում է ընդհանուր փոխանցումների 35,2 տոկոսը։

Ապրիլին Վրաստան մուտք գործած դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 295.54 միլիոն ԱՄՆ դոլար (814.0 միլիոն լարի), ինչը 6.1 տոկոսով (17.0 միլիոն ԱՄՆ դոլարով) ավելի է, քան 2024 թվականի ապրիլին։

Տասը երկրներ, որտեղից ամենաշատ գումար է փոխանցվել.

ԱՄՆ` 53.99 միլիոն դոլար,

Իտալիա՝ 50.21 միլիոն դոլար,

Ռուսաստանի Դաշնություն՝ 39,87 միլիոն դոլար,

Գերմանիա՝ 24.84 միլիոն դոլար,

Հունաստան՝ 24.62 միլիոն դոլար,

Իսրայել` 22.17 միլիոն դոլար,

Թուրքիա՝ 8.60 միլիոն դոլար,

Իսպանիա՝ 7.86 միլիոն դոլար,

Ղրղզստան՝ 7,77 միլիոն դոլար,

Ղազախստան՝ 7.16 միլիոն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031