Բաժիններ՝

Թուրքիայում շարունակում են հերոսացնել Հայոց ցեղասպանության ոճրագործներին

Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մանսուր Յավաշն օրերս ելույթ է ունեցել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շրջանակում։

Յավաշը հայտարարել է, որ Անկարայում Թալեաթ փաշայի անունով հուշատախտակ են բացել։ Անկարայի քաղաքապետը Թալեաթ փաշայի նման «պետական այրերին» հիշելը որակել է որպես «պետական հիշողության» ապրեցում։

«Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Մեր Անկարայում՝ Թալեաթ փաշայի բուլվարում, օսմանյան պետության վերջին շրջանում ծառայած, «Միություն և առաջադիմություն» կոմիտեի առաջատար անուններից Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ հանրապետության շրջանում արտերկրում նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց զատ հանրության անցյալին տեր լինելու կամք է»,-հայտարարել է թուրք քաղաքական գործիչը։

Թալեաթ փաշան երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից է և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից։ 1913-1918 թթ․ զբաղեցրել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Region Monitor

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս