««Հըզբոլլահ»-ն այս իրավիճակում չի կարող ձեռնպահ մնալ: Գիտենք, որ Իսրայելը թիրախավորել է Գազայի բնակելի թաղամասերը: Իսկ Գազայի դիմադրողական ուժերն ու այդ խմբավորումը մեկ հարթության մեջ են հանդես գալիս: Այս դեպքում մենք արձանագրում ենք, որ Իսրայելի հետ հակամարտությունը դիտարկվում է միայն ռազմական ճանապարհով ու այլ տարբերակով լուծվելու հնարավորություն չի նշմարվում: Հետևաբար, միայն Գազայի կողմից հարվածները բավարար չեն, որպեսզի Իսրայելի վրա հնարավոր լինի ճնշում բանեցնել»,- ասաց Սիրիայում գտնվող հայազգի լրագրողը:
ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են դրամանենգների խոշոր խմբավորում, որը գործել է Ռուսաստանի յոթ մարզերում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ Եվրամիությունը 61 մլն եվրո է հատկացրել հումանիտար օգնության տեսքով՝ երկրում բնակչության առավել կարիքավոր խավերի և Պակիստանում փախստականների համար:
«Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավճռին՝ մեջբերելով 68-ամյա տղամարդու խոսքերը՝ «Ես անմեղ եմ»։
Միջոցներից 185 մլն եվրոն նախատեսված է երիտասարդների կրթության և տեխնիկական պատրաստվածության բարելավման, Հորդանանի մշակութային ժառանգության հանրահռչակման և զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի ստեղծման համար:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արցախահայության հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Քաղաքապետն այդ մասին հայտնել է X–ի իր էջում։
Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: «X»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երկուշաբաթյա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտները ներկայիս դասագրքերով չեն ստացել տեղեկություններ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղում իրականացված «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մասին, ասվում է Ադրբեջանի Պետական քննական կենտրոնի տարածած հայտարարությունում:
ՆԱՏՕ-ում նաև հավելել են, որ դաշինքի երկրները մտադիր են ԵՍԶՈՒ պայմանագրին մասնակցությունը կասեցնել «այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է՝ միջազգային նորմերով իրենց իրավունքներին համապատասխան»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել «Օհայո» դասի սուզանավ։ Նրա պնդմամբ՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։
Եգիպտոսի Կարմիր մահիկում հայտնել են, որ հոկտեմբերի 21-ից Գազա ուղարկված օգնության գրեթե կեսը բաղկացած է պարենային ապրանքներից, մեկ քառորդը` բժշկական պարագաներից ու դեղորայքից:
Քիչ առաջ Բաքվի դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Վագիֆի Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
Կիևի մարզի Չայկի գյուղում նոյեմբերի 6-ի երեկոյան ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը։ Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորում է ստացել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա մեկնելու հրավերը։
Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։
Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։
Եթովպիայի դաշնային կառավարությունն օգոստոսի 4-ին արտակարգ դրություն է հայտարարել Ամհարա նահանգում՝ կանոնավոր զորքերի և տեղի աշխարհազորականների միջև բախումներից հետո։ Որոշումն ընդունվել է նահանգի իշխանությունների խնդրանքով։
Նրա խոսքով` որոշ կենսականորեն անհրաժեշտ օգնություն ստացվում է Գազայում Եգիպտոսից «Ռաֆահ» հսկիչ անցակետով:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո նոր «երազանք» ունի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Ա
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմանները անկախություն ստացած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվել են Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։
«Օրինակ, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ի՞նչ են արել, Վարդանյանը որոշեց Արցախում ապրել, գնաց ապրեց, Դավիթ Բաբայանը դիվանագետ մարդ է, իր աշխատանքն է արել։ Կամ Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, այսինքն՝ իրենց հայրենիքն են պաշտպանել»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը:
Բայդենը նշել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ոչնչացվի, սակայն Գազայի հատվածում պետք է լինի պաղեստինյան իշխանություն։