Հայ-ամերիկյան զորավարժությունները խոր վերլուծություն են պահանջում. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լիբիայի կառավարությունը Դերնան հայտարարել է տարերային աղետի գոտի։
Կառավարության անդամի իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար 150 պատգամավորներից 50-ը պետք է դիմեն Վրաստանի Սահմանադրական դատարան։
Փուլն ավարտվել է տեղական ժամանակով 12:10-ի սահմաններում:
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացավ հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա էր սևեռել ավելի մեծ ուշադրություն:
Ըստ Հավայիի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության՝ ժայթքումը վտանգ չի ներկայացնում համայնքների համար՝ չնայած հրաբխային մասնիկները և գազերը կարող են մարդկանց մոտ շնչառական խնդիրներ առաջացնել։
ԵԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հանոյում հանդիպում է ունեցել Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հետ։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է, X-ի (նախկին՝ Թվիթեր) իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։
Անալենա Բերբոքը հիշեցրել է, որ Ուկրաինան ունի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, և այժմ ԵՄ-ն որոշում է ընդունելու անդամակցության բանակցություններ սկսելու շուրջ։
ՌԴ-ի հետ հարաբերությունները խիստ լարված են, ռիսկային պահ է. Արթուր Խաչատրյան
Հայաստանի վարչապետն աննախադեպ ակտ է կատարել համաշխարհային քաղաքականության մեջ։ Մեկ օրվա ընթացքում նա հինգ անգամ հեռախոսով կապ է հաստատել օտարերկրյա առաջնորդների և քաղաքական գործիչների հետ։
Ռուսաստանից ու Թուրքիայից միշտ ընտրել ենք ՌԴ-ին, հիմա պետք է այլ երկիր ընտրենք. Մելքոնյան
Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
Ըստ Ադրբեջանի պաշտոնյաների՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է:
Սրանից օրեր առաջ էլ մեր ԶՈւ ԳՇ պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը ջերմ հեռախոսազրույց են ունեցել, և երկու երկրների միջև շատ լավ հարաբերություններ են
Բացի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 31 երկրներից, զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի անդամակցությունը դաշինքին դեռ պետք է հաստատվի Թուրքիայի և Հունգարիայի կողմից։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սերգեյ Լավրովը խոսել է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն X սոցցանցի իր միկրոբլոգում կիսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի կոչով՝ կանգնեցնելու հայոց երկրորդ ցեղասպանությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կոչ էր արել արագացնել ԵՄ-ին իր երկրի անդամակցության գործընթացը։
Այս դեպում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հենց Հայաստանի հետ։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ տեղեկատվությունը, որ Հայաստանի ու Արցախի սահմաններին Ադրբեջանը զորք է կուտակում, հայտնել է նաև պաշտպանության նախարարությունը։
Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցություն է հայտնել Գուրիայում բնական աղետի հետևանքով երեք մարդու մահվան կապակցությամբ։
Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Շուլգինովը հայտարարել է Ռուսաստանից Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահաբելու ծրագրերի մասին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
2023 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 505,7 մլն դոլար` ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած նախնական տվյալների:
Եվրասիական տնտեսական միությունը կարող է միանալ G20-ին՝ Աֆրիկյան միության օրինակով, որպես կարևոր տարածաշրջանային միավորում, հնարավոր է համարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինական «Էներգոատոմ» պետական ընկերությունը ստացել է միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը, որն արտադրել է ամերիկյան Westinghouse ընկերությունը ուկրաինացի մասնագետների հետ միասին։ Հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։