Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու
Իրանի Իսլամական հանրապետությունում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։ «ՌԻԱ – նովոստի» գործակալության հաղորդմամբ, նախագահի թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 30-ին և արդեն գրանցվել է մոտ երկու տասնյակ թեկնածու։
Նրանց թվում են խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ Վահիդ Հագգանյանը, Թեհրանի քաղաքապետը։ Ալիռեզա Զականին և այլ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Զոհրա Էլահյանն, առաջին կին թեկնածուն է, որը կպայքարի Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնի համար:
Գրանցումը կտևի մինչև հունիսի 3-ը, այնուհետև, մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն թեկնածուների կենսագրությունները և փաստաթղթերը: Վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։
Նախընտրական քարոզչությունը կտևի երկու շաբաթ, իսկ ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր»։
Անհրաժեշտության դեպքում, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ուղղաթիռը, որով նա վերադառնում էր Արաքս գետի ջրային հանգույցների բացման արարողությունից, կործանվել է Վերզեգանի տարածքում։ Ուղղաթիռում նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և այլ պաշտոնյաներ: