2024թ. 1-ին 4 ամսում Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 30.5%-ով

Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ 2024-ի առաջին 4 ամսում արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 30.5%-ով, կազմելով՝ 30.2 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է արտահանման աճի և ներմուծման նվազմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բոլաթը նշել է, որ չնայած բացասական ցուցանիշին, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 0.1%-ով՝ կազմելով 19.3 միլիարդ։ Այսպիսով հունվարից-ապրիլ ընկած ժամանակատվածում արտահանման ծավալներն աճել են 2.7%-ով և կազմել 82.8 մլրդ դոլար։

Ապրիլից սկսած տարեկան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ աճել է աճել է 2.5%-ով՝ կազմելով 257.6 մլրդ դոլար։

Ըստ Թուրքիայի առևտրի նախարարի՝ ապրիլին ներմուծումն աճել է 4%-ով և կազմել է 29.1 մլրդ դոլար, իսկ 2024-ի առաջին 4 ամսում նվազել է 9%-ով և հասել 113.1 մլրդ դոլարի։ Տարեկան ներմուծումն ապրիլին նվազել է 5.7%-ով՝ կազմելով 350.6 մլրդ դոլար։ Բոլաթը հավելել է, որ տարեկան կտրվածքով արտաքին առևտրի դեֆիցիտը, որը 2023-ին կազմել է 120.4 մլրդ դոլար, 2024-ի ապրիլի դրությամբ նվազել է 27.3 մլրդ դոլարով։

Տեսանյութեր

Լրահոս