
Մալդիվներում Իսրայելի անձնագրերով մուտքը կարգելվի

Մալդիվների կառավարությունը որոշել է արգելել Իսրայելի անձնագրերով մուտքը երկիր՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ հանրության աճող դժգոհության ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
«Այսօր որոշում է կայացվել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարել՝ հնարավորինս շուտ արգելելու Մալդիվներ մուտքն Իսրայելի անձնագրերով», – կիրակի երեկոյան ասել է ՆԳ նախարար Ալի Իհուսանը: