Վրաստանի տնտեսությունն աճել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի տնտեսությունն աճել է 11,8 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի տվյալներով՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի միջին տեմպերը որոշվել են 2024 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ 9 տոկոս։

2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • արտադրական արդյունաբերություն,
  • շինարարություն,
  • տեղեկատվություն և հաղորդակցություն,
  • փոխադրում և պահեստավորում,
  • առևտուր,
  • մասնագիտական, գիտական ​​և տեխնիկական գործունեություն.

Նվազման միտում է նկատվել էներգետիկայի ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս