«Միանշանակ է, որ մեկ բան պետք է արձանագրել՝ ցանկացած որոշում, եթե դա չի ապահովվում, ապա դա վնաս է բերելու։ Եվ հակառակը՝ ցանկացած որոշում, որն ապահովվելու է, օգուտ է բերելու։ Եթե այդ խաչմերուկը կարողանան ապահովել, որպեսզի մեր ինքնիշխան տարածքը լինի, և մենք վերահսկողություն իրականացնենք ամբողջական, սա մեզ օգուտ է բերելու։ Եթե հայտարարելու են խաղաղության խաչմերուկ ու այն հանձնելու են ուրիշին, ապա վնաս է բերելու երկրին։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ցամաքային գործողության արդյունքում արդեն մտել է Գազայի հատված։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալլա Պուգաչովայի վերադարձը, ասել է, որ ցանկացած օրինապաշտ ռուս կարող է ազատորեն լքել իր հայրենիքը եւ ցանկացած ժամանակ վերադառնալ։
Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը կոշտ քննադատել է իր հայտնի դստեր՝ դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլիի հակաիսրայելական գրառումները՝ դրանք որակելով «սուտ» և ասելով, որ «իսրայելական բանակը պետք է պաշտպանի իր հողը»։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Եվրոպական խորհրդարանում կանցկացվի «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի աջակցելու համար։
Մինչև համաձայնագրի ստորագրումը Բուրչուլաձեն և Շարեցը վարել են երկկողմ բանակցություններ, որտեղ քննարկել են երկրների միջև համագործակցության հեռանկարները և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։
Երկու պատերազմներն էլ բոլորովին տարբեր են, բայց եկե՛ք անկեղծ խոսենք. Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն երկարաժամկետ ազդեցություն է ունենում Ուկրաինայի նկատմամբ մեր քաղաքականության վրա
Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը։
Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ Պատրիկ Ռայդերը հոկտեմբերի 31-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն CENTCOM-ի գործողությունների շրջան է ուղարկում ևս 300 զինծառայողի։ Ռայդերը չի նշել ուժերի տեղաբաշխման ստույգ վայրերը, սակայն ընդգծել է, որ դրանք չեն ուղարկվի Իսրայել:
The Guardian պարբերականը հաղորդում է, որ իսրայելցի նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան նկատողություն է տվել և զրկել նախարարների կաբինետի հանդիպումներին մասնակցելու իրավունքից։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հակամարտության սրացման վերջին 1 ամսվա ընթացքում զոհվել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության 88 աշխատակից, ինչը «մեկ հակամարտությունում երբևէ գրանցված ՄԱԿ-ի զոհերի ամենամեծ թիվն է»:
Նախքան Թուրքիա այցը ԱՄՆ պետքարտուղարը կատարել է մերձավորարևելյան շրջագայություն, որի ընթացքում այցելել է Թել Ավիվ։
Ոստիկանությունը պարզել է առնվազն 3 կասկածյալի ինքնությունը, այդ թվում՝ 2-ի, որոնք մտել են տուն, և նրանց վարորդի։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված ճգնաժամը չի ընդլայնվի և կոչ է արել չսպանել այս և այլ հակամարտությունների մեջ ներգրավված երեխաների ապագան։
Բաքվում ավարտվել է Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախաքննությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ այսօրվա նիստին «վկան ցուցմունք է տվել, ապա հրապարակվել են գործում առկա փաստաթղթերը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նա ավելացրել է, որ ԱՄՆ օգնությունը, այդ թվում սպառազինությունների մատակարարման տեսքով, թույլ է տալիս Իսրայելին ավելի համարձակ գործել։
Աս մասին կոնգրեսականը հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։
Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Շատ մեծ է ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ այդ տարածքներում՝ որպես հիմնավորում բերելով Փաշինյանի հայտարարությունը: Շատ կարևոր է այդ հատվածներում բարձր զգոնություն պահելը: Եթե մենք վտանգենք հարևանների հետ մեր կապուղիները, կարող ենք հայտնվել բլոկադայի մեջ:
Բլիքենն իր թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելու նպատակով է մեկնել Թուրքիա:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունը նպատակ ունի զսպել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Իսրայելի պատերազմի հետևանքները, ինչպես նաև ուղերձ հղել Իրանին և նրա աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ին, որպեսզի նրանք չմտնեն հակամարտության մեջ։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին շեշտել է, որ շփումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,8 տոկոս։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Համաշխարհային բանկը սեպտեմբեր ամսվա պարենի գնաճի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Ըստ հրապարակաված տվյալների՝ Արգենտինայից և Վենեսուելայից հետո Թուրքիան և Լիբանանը դարձել են պարենային ապրանքների ներքին ամենաարագ գնաճ ունեցող երկրները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։