Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» կազմավորման օբյեկտներին Լիբանանի հարավում։ Այս մասին հայտնում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի արձակման կայանքներին և ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավի Նաքուրայի, Մարուն էլ Ռասի և Խիամի շրջաններում», – ասված է Telegram-ում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լարվածությունը պահպանվում է Իսրայելի հյուսիսային սահմանին։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Այս ընթացքում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի մարտիկների և իսրայելցի զինվորականների միջև պարբերաբար փոխադարձ հարվածներ են տեղի ունենում։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930