
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի

Վերջերս հայ-իրանական սահմանը հատեցին իրանական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները: Այդ մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին:
Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն:
Երևանում բեռնատարները կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, – հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: