Բաժիններ՝

2025թ. աշխարհում բնական աղետներից վնասը կարող է կազմել 150 միլիարդ դոլար

2025 թվականի առաջին կիսամյակին ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառած տնտեսական կորուստները կազմել են 80 միլիարդ դոլար, ինչը, միտումը պահպանվելու դեպքում,  երկրորդ կիսամյակի համար ենթադրվող կորուստների հետ միասին տարվա ընթացքում կարող է կազմել 150 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի Swiss Re վերաապահովագրական ընկերության վերլուծաբանների կանխատեսումը:

«Մեր տվյալներով՝ (բնական աղետների պատճառով) փոխհատուցման ենթակա վնասները 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել են 80 միլիարդ դոլարի, ինչը գերազանցում է միտումը…. Եթե դինամիկան պահպանվի, ապա այս տարի տարերային աղետներից ապահովագրված վնասները կարող են մոտենալ 150 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի գներով», – ասվում է ընկերության հաշվետվությունում:

Հաղորդվում է, որ 2025 թվականին վնասների ամենամեծ բաժինն առայժմ վերաբերում է Լոս Անջելեսի հունվարյան անտառային հրդեհներին, որոնք պատճառել են 40 միլիարդ դոլարի վնաս: Ընկերության տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակին բնական աղետներից տնտեսական կորուստների առումով ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է փոթորիկների սեզոնն Ատլանտյան օվկիանոսում։ 2025 թվականի առաջին կիսամյակում փոթորիկներն արդեն պատճառել են 31 միլիարդ դոլարի վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս