Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Թուրքիայում անոմալ տաքացումների և նվազ տեղումների պատճառով առաջացած գոլորշիացումից հետո ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է։ Մասնավորապես Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 15 օրվա ընթացքում 56.24%-ից նվազել է 50.62%: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համեմատելով 2024-ի նույն ժամանակահատվածի հետ՝ ամբարտակներում ջրի պաշարը եղել է 80%, իսկ 2025-ին հասել է 50%-ի։

Ստամբուլին ջուր մատակարարող խոշոր ամբարտակներից մեկը՝ Ալիբեյքյոյի ամբարտակը, ամենաշատն է տուժել երաշտից: 2024-ի մարտին Ալիբեյքյոյի ամբարտակում ջրի պաշարը կազմել է 65 տոկոս, այժմ այն նվազել է 34.09 տոկոսի։

Նշենք, որ Էլմալըի ամբարտակը Ստամբուլի ամենաշատ ջրով լցված ամբարտակն է՝ 67.06%, իսկ ամենացածրը՝ Իսթրանջալարի ամբարտակը՝ 30.06%։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Տեսանյութեր

Լրահոս