ԱՄՆ կարող է 100% երկրորդային մաքսատուրք սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի, ապա Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար կկիրառվի 100% երկրորդային մաքսատուրք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան, որը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ գործընկերներից մեկը, կարող է զգալիորեն տուժել այդ սահմանափակումներից։

Ըստ փորձագետների, եթե նոր մաքսատուրքերն իրականացվեն, դրանք կդժվարացնեն ռուսական էներգակիրների հոսքը դեպի Թուրքիա և Եվրոպա՝ առաջացնելով նոր ինֆլյացիոն ճգնաժամ:

ԱՄՆ-ն նախկինում նման մեխանիզմ կիրառել էր Վենեսուելայի նկատմամբ, սակայն Ռուսաստանի դեպքում հետևանքներն ավելի մասշտաբային կարող են լինել՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031