Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

Զրույցը տևել է մոտ երեք ժամ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, նրան դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Սա տարեսկզբից ի վեր Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան ։ Վերջին անգամ նա Մոսկվա է այցելել ապրիլի 25-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031