Բաժիններ՝

Հնդկաստանն արձագանքել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 25%-անոց լրացուցիչ մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո Հնդկաստանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի «ազգային շահերը պաշտպանելու» համար, գրում է Hindustan Times-ը։

«Մենք արդեն հստակեցրել ենք, որ մեր ներմուծումը շուկայական է և իրականացվում է Հնդկաստանի 1,4 միլիարդ բնակչության էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հետևաբար, չափազանց ցավալի է, որ ԱՄՆ-ը որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի նկատմամբ այն գործողությունների համար, որոնք մի շարք այլ երկրներ ևս ձեռնարկում են սեփական ազգային շահերից ելնելով։ Մենք կրկին նշում ենք, որ այդ գործողություններն անարդար, չարդարացված և անխոհեմ են։

Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս