Բաժիններ՝

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 193-ի

Վերջին օրերին Գազայի հատվածում առնվազն 193 մարդ է մահացել սովից, այդ թվում՝ 96 երեխա: Այս տվյալները հրապարակել է անկլավի Առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում:

Գերատեսչության պնդմամբ՝ միայն վերջին մեկ օրում Գազայի բժշկական հաստատություններում գրանցվել է թերսնուցման հետևանքով բնակիչների մահվան հինգ նոր դեպք:

2025 թ. մարտի 2-ից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չէր ստացվում Գազայի հատվածում: Օրերս Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակով մարդասիրական օգնության մուտքն անկլավ։ Որոշ երկրներ նաև պարաշյուտներով են օգնություն նետում պաղեստինցիներին։ Այնուամենայնիվ, ըստ ՄԱԿ-ի՝ Գազա մտնող օգնությունը բավարար չէ բնակչության կարիքների համար։

Մարտին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս