Չինաստանում պատրաստակամություն են հայտնել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Չինաստանը պատրաստ է Բրազիլիայի հետ համատեղ շարունակել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Ըստ Չինաստանի արտգործնախարարության՝ օգոստոսի 6-ին Վան Իի և Բրազիլիայի նախագահի գլխավոր հատուկ խորհրդական Սելսու Ամորիմի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Չինաստանը և Բրազիլիան կարող են շարունակել պահպանել փոխգործակցությունը, համատեղ աշխատել «Խաղաղության բարեկամներ» խմբի առաջխաղացման ուղղությամբ՝ գլոբալ Հարավում կրակի և մարտական գործողությունների դադարեցման, խաղաղությանն ու բանակցություններին աջակցելու հարցում կոնսենսուսի հետագա ձևավորման համար՝ դրանով իսկ նպաստելով ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», – ասել է Վան Ին։

2024 թ. մայիսին Չինաստանը և Բրազիլիան համատեղ հրապարակել են Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման վեց կետից բաղկացած պլան, որը դրական արձագանքներ է ստացել ավելի քան 100 երկրից։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դրանից հետո հայտարարել է, որ Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ Հարավի մյուս երկրները կստեղծեն «Խաղաղության բարեկամներ» բաց հարթակը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։

Տեսանյութեր

Լրահոս