Բաժիններ՝

Թուրքական «TVF» հիմնադրամը 600 մլն դոլար իսլամական վարկ է ստացել

Թուրքիական «TVF» հիմնադրամը Քուվեյթի «Kuwait Finance House» (KFH) խմբի բանկերի կոնսորցիումից 600 միլիոն դոլար երկարաժամկետ մուրաբահա (իսլամական վարկ) է ստացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մուրաբահան իսլամական ֆինանսավորման մեթոդ է, որի համաձայն բանկը կամ ֆինանսական հաստատությունը ստեղծում է ապրանքի առք ու վաճառք, այլ ոչ թե տրամադրում է դրամական վարկ։ Այսինքն բանկը գնում է հաճախորդի ուզած ապրանքը, այնուհետև վաճառում է այն հաճախորդին՝ որոշակի շահույթով, իսկ հաճախորդն էլ վճարում է այդ գումարը մաս-մաս՝ համաձայնված ժամանակացույցով։

«TVF» հիմնադրամի հայտարարության համաձայն՝ աշխարհի տարբեր վայրերում իսլամական ֆինանսավորումը 2024-ի վերջին հասել էր 5 տրիլիոն դոլարի: Այս համաձայնագրով թուրքական «TVF» հիմնադրամի իսլամական ֆինանսական շուկաներից ստացած ընդհանուր ֆինանսավորումը գերազանցել է 1․8 մլրդ դոլարը:

Նոր ֆինանսավորումը կօգնի հիմնադրամին ընդլայնել իր գործունեությունը և ապահովել լրացուցիչ ռեսուրսներ տարբեր ծրագրերի համար:

«Kuwait Finance House»-ը Քուվեյթի առաջին իսլամական բանկն է և մեծ փորձ ունի շարիաթական սկզբունքներով ֆինանսավորման ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս